Հովհաննես Հովհաննիսյան. «Միավորված հայերը» ժողովրդի մարդիկ են և գալիս են ժողովրդի մասին մտածելու

Հովհաննես Հովհաննիսյան. «Միավորված հայերը» ժողովրդի մարդիկ են և գալիս են ժողովրդի մասին մտածելու

PanARMENIAN.Net - «Միավորված հայեր» կուսակցության անդամ Գայանե Անդրեասյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինչպես քարոզարշավին մասնակցող բոլոր կուսակցությունները, նրանք ևս ունեն շտաբներ և արդեն քարոզչական ագիտացիա են իրականացնում: Կուսակցությունն ունի նաև շրջիկ ագիտացիոն շտաբ, որն այցելում է մարզեր:

Նրա գործընկեր Հովհաննես Հովհաննիսյանը իրենց կուսակցության հարաբերական պասիվ լինելու մասին ասաց. «Մենք PR-ով չենք զբաղվել, չենք էլ զբաղվելու: Մենք գիտենք՝ ովքեր են ժողովրդի հետ ամեն հանդիպմանը լրագրողներին հետները ման տալիս և ինչ են նրանք բերել խեղճ ժողովրդի գլխին»:

Կուսակից ընկերները նաև նշեցին, որ 20 տարվա բոլոր իշխանությունները, քաղաքական այրերը, գալով իշխանության, ծառայում են իրենց կուսակցությանն ու իրենց շահին, և ժողովրդի մասին չկա մտածող: Իրենց խոսքով «Միավորված հայեր» կուսակցությունը հենց այդ երրորդ ուժն է, որը մտածելու է ժողորդի մասին. «Մենք ժողովրդի մարդիկ ենք և ժողովրդի մասին ենք մտածելու»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
---