Փորձագետ. Միասնական քուրդ ժողովուրդ գոյություն չունի, կան տարբեր քրդական ցեղեր![]() 14 ապրիլի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - «Միասնական քուրդ ժողովուրդ գոյություն չունի, կան տարբեր քրդական ցեղեր»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քրդագետ Գառնիկ Ասատրյանը: Ըստ նրա, Իրաքի և Թուրքիայի քրդերը շատ են տարբերվում միմյանցից և նույնիսկ չեն հասկանում միմյանց, քանի որ նույն լեզվով չեն խոսում: Շփման համար նրանք օգտագործում են թուրքերենն ու պարսկերենը: Ուստի , հյուսիսային Իրաքի և Թուրքիայի քրդերի միավորումը խնդրահարույց է: Սակայն, եթե գերտերությունը նման նպատակ է դրել, իսկ դա շատ հավանական է, ԱՄՆ-ն շատ ուժ ու ռեսուրսներ է ներդրել իրաքյան Քրդստանում, նշել է քրդագետը: Թուրքիան, գիտակցելով այս ամենը, շարունակում է քրդական շարժման առաջնորդներին Թուրքիայից Իրաք մղելու քաղաքականությունը, որտեղ աճում է լարվածությունը Իրաքի և Թուրքիայի քրդերի առաջնորդների միջև: Ասատրյանը նաև ուշադրությունը հրավիրել է երկու կլանների` Բարզանիի ու Թալաբանիի, մրցակցության վրա բուն իրաքյան Քրդստանում: Փորձագետը նաև բերել է քրդական բնակչության վերաբերյալ տվյալներ: Ըստ նրա, Իրաքում բնկավում է մոտ 4 մլն քուրդ, Իրանում՝ 3-3,5 մլն քուրդ, Սիրիայում՝ 2 մլն, Թուրքիայում՝8-9 մլն քուրդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |