Լևոն Շիրինյան. Որոշ արտաքին ուժեր աշխատում են Իրաքը մասնատելու ուղղությամբ![]() 14 ապրիլի 2012 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Որոշ արտաքին ուժեր նպատակաուղղված աշխատում են Իրաքը մասնատելու վրա»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը Բաղդադը ցանկանում էր դարձնել համալսարանների քաղաք՝ փորձելով ստեղծել տարածաշրջանում ամենահզոր գիտատեխնիկական բազան: Ըստ Շիրինյանի, Իրաքի վրա հարձակման պատճառներից մեկն այն էր, որ ԱՄՆ-ն չէր ցանկանում դա թույլ տալ: Նման նպատակ է հետապնդում նաև Իսրայելը: Իսրայելի ռազմավարությունն ի սկզբանե ուղղված էր տարածաշրջանի բոլոր երկրների թուլացմանը հեղաշրջումների, հեղափոխությունների կազմակերպման, քաղաքացիական պատերազմների հրահրման, որոշ երկրներ իրար դեմ հանելու միջոցով: Այժմ Իսրայելում աշխատում են քրդական խնդիրն ուսումնասիրող ու Քրդստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերող խմբերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |