ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՆԵՆԳԱՇՈՐԹՈՒՄ Է ԿԻՊՐԱՀՈՒՅՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Եթե կիպրահույները ապրիլի 24-ի հանրաքվեի ժամանակ քվեարկեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացրած Կիպրոսի միավորման պլանի` դեմ, ապա Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը: Այդ մասին Անկարայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ի պատասխան դրան, Կիպրոսի արտգործնախարար Ջորջ Իակովուն նշել է, որ նման հայտարարությունները պետք չէ լրջորեն ընդունվեն: «Մենք պետք է հասկանանք, թե որտեղ են արվել այդ մեկնաբանությունները»,- ասել է նա: Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատել է, որ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը կարող է հետաքրքիր նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար:
 Ուշագրավ
---