Մոսկվայում քննարկել են Հայաստանի արտագնա զբոսաշրջության խնդիրները

Մոսկվայում քննարկել են Հայաստանի արտագնա զբոսաշրջության խնդիրները

PanARMENIAN.Net - Մոսկվայում «LogicPark» բիզնես կենտրոնում կայացել է «Արտագնա զբոսաշրջության արդի խնդիրները և դրանց լուծման ուղիները» համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, նվիրված Հայաստանում զբոսաշրջության զարգացման հարցերին: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի զբոսաշրջության ազգային հանձնաժողովի կողմից գլխավոր հովանավոր «ԵՐԵՎԱՆ ԹՐԵՎԵԼ» ընկերության աջակցությամբ:

Համաժողովը հավաքել է ավելի քան 70 մասնակիցներ, որոնց շարքում զբոսաշրջային ինդուստրիայի առաջնորդներ և Հայաստանում Ռուսաստանի առաջատար զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, ավիափոխադրողներ, վերլուծաբաններ, պրոֆեսիոնալ և գործարար մամուլ:

Զբոսաշրջային բիզնեսին խոչընդոտող բացասական գործոնների շարքում նշվել են՝ ավիափոխադրողների և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների շարքում բարձր գնային քաղաքականությունը և ծառայությունների որակը, գրագետ թիրախային գովազդի բացակայությունը:

Համաժողովի մասնակիցները հատուկ շեշտ են դրել ինտերնետի և ԶԼՄ-ների օգնությամբ Հայաստանը որպես գրավիչ զբոսաշրջային երկիր զարգացնելու վրա: Որպես հիմնարար խնդիր է դարձել հանրապետության զբոսաշրջային կայքի ստեղծումը, հաղորդում է Հայաստանի ազգային հանձնաժողովի մամլո ծառայությունը:

«Հայաստանում զբոսաշրջային բիզնեսը վաղուց նման պլանի միջոցառումներ անցկացնելու կարիք ուներ և այսօրվա համաժողովը, անկասկած, կդառնա այն միավորող գործոնը, որն ավելի վաղ չէր բավականացնում ռուսական և հայկական զբոսաշրջային ինդուստրիային»,- ասել է Հայաստանի Զբոսաշրջության ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Խաչատրյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---