Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհին երթևեկությունը բաց է միայն մինչև 3.5տ քաշով մեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհին երթևեկությունը բաց է միայն մինչև 3.5տ քաշով մեքենաների համար

PanARMENIAN.Net - Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, քանի որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մնում է մեծ ծավալով քարակույտ և քանդված է ճանապարհի պաստառը, երթևեկությունը թույլատրվում է միայն 3.5տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաներին: Այլ մեքենաների համար երթևեկությունը արգելված է: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսները թունելներում պետք է շարժվեն միակողմանի:

Գուդաուրի - Կոբի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---