«Հայկական ժամանակ». «Լֆիկի մարդիկ» փորձել են արգելակել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը

«Հայկական ժամանակ». «Լֆիկի մարդիկ» փորձել են արգելակել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երևանի թիվ 7 ընտրատարածքում Աժ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախընտրական այցերը թիվ 7 ընտրատարածքում, որի ժամանակ հասցեական նամակներ է բաժանում ընտրողներին:

Երեկ նույնպես` Շերամի փողոցի բակերից մեկում «Լֆիկի մարդիկ» փորձել են արգելակել քարոզարշավը, ինչը չի ստացվել, և Փաշինյանը մոտ մեկու-կես ժամ երթ է արել Շերամի 87,89,93,95,97,99 շենքերի բակերում: Դրանից հետո Փաշինյանն այցելել է Սիլիկյան թաղամաս, և նրա թիմի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես շուրջ 60 ավտոմեքենաներով տարեց կանայք և երիտասարդ տղամարդիկ են տեղափոխվում քարոզչությունը խոչընդոտելու:

Կանանցից ոմանց ձեռքին եղել են թափանցիկ տոպրակներ, որոնց մեջ` երկուական խաչապուրի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---