Այսուհետ Ուրուգվայի աշակերտներին ու ուսանողներին կպատմեն Հայոց ցեղասպանության մասին

Այսուհետ Ուրուգվայի աշակերտներին ու ուսանողներին կպատմեն Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Ընթացք տալով Ուրուգվայի Մարդու իրավունքների կազմակերպության առաջարկին՝ հանրային վարժարանների Կրթության Ազգային խորհուրդը որոշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը պետք է ներառվի հանրային վարժարանների ապրիլ ամսվա տեղական և միջազգային նշանակություն ունեցող թվականների օրացույցում:

Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այլ նշանակալի տարեթվերի հետ մեկտեղ, Ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և այդ կապակցությամբ Ուրուգվայի ողջ տարածքում գործող նախակրթական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչները պետք է իրազեկեն աշակերտենրին և խորհրդածելու առիթ ստեղծեն այդ ահավոր դեպքի պատճառների մասին կարծիք հայտնելու համար:

Ուրուգվայը, որն առաջինը 1965թ. պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, կրկին փաստեց, որ հավատարիմ է մնում իր սկզբունքներին և սատարում է Հայ Դատին: Խորհրդի որոշումը թույլ կտա դպրոցականներին ու ուսանողներին իրազեկ լինել Հայոց ցեղասպանության հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---