Կառավարությունը գարծարկում է պետվճարումների նոր էլեկտրոնային համակարգ

Կառավարությունը գարծարկում է պետվճարումների նոր էլեկտրոնային համակարգ

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատել է վճարումների պետական էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին որոշումը:

«Այսօրվա կառավարական որոշմամբ ստեղծվել են իրավական հիմքեր, որպեսզի արդեն 10 օրից մեր քաղաքացիների և բիզնեսի համար հասանելի դառնա կառավարության նոր էլեկտրոնային գործիքը, մասնավորապես` վճարումների ընդունումը»,-կառավարության մամուլի կենտրոնում կայացած ճեպազրույցում հաղորդել է իշխանության գործադիր մարմնի վարչակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Ըստ նրա, միասնական էլեկտրոնային կայքը բնակչության և բիզնեսի համար կհեշտացնի հարկերի և տուքերի, տուգանքների վճարման գործընթացը, քանի որ հարկ չի լինի այցելել բանկ` անդորրագիր ստանալու և այն համապատասխան պետական հաստատություն ներկայացնելու համար: «10 օրից նոր համակարգի միջոցով քաղաքացիները կկարողանան իրենց MasterCard կամ ArCa վճարային կամ պլաստիկ քարտերի միջոցով վճարել ցանկացած պետական ծառայության, տուգանքի կամ ներդրման համար»,-ընդգծել է նա:

Ավելին, ինչպես ընդգծել է Դավիթ Սարգսյանը, համակարգում ի տարբերություն բանկային ծառայությունների գործելու են շատ ցածր միջնորդավճարներ, որոնց ծավալը կախված է լինելու ներդրվող գումարից: Օրինակ, 2000-3000 դրամի չափով վճարում կատարելիս, միջնորդավճարը կկազմի 8-10 դրամ: Նա նաև հավելել է, որ այսօրվա դրությամբ գործում է կառավարության 18 գործիքներ, որոնց շրջանակներում գործողությունները հնարավոր կլինի իրականացնել նոր էլեկտրոնային համակարգի կիրառման շնորհիվ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---