ԵՊԼՀ դիմաց ցույց անող ուսանողներից մեկին տարել են ոստիկանության բաժանմունք

ԵՊԼՀ դիմաց ցույց անող ուսանողներից մեկին տարել են ոստիկանության բաժանմունք

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Հանդիպմանը զուգահեռ ուսանողները համալսարանի դիմաց ցույց են կազմակերպել, որի մասնակիցներից մեկին՝ ԵՊԼՀ ուսանող Նարեկ Սամսոնյանին տարել են Ոստիկանության Կենտորնական բաժին՝ իրարանցում հրահրելու և մասնակիցներին հրելու համար:

Արմեն Աշոտյանը ուսանողներին խոստացավ դիմել իրավապահ մարմիններին բուհի ուսանողին ազատելու խնդրանքով, եթե նա որևէ օրենք չի խախտել:

Ավելի վաղ Աշոտյանը հայտարարել էր, որ բուհի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը 2 ճանապարհ ունի հետ վերադառնալու համար՝ դատարանի վճռով կամ նոր ընտրությունների արդյունքում: Այս 2 դեպքն էլ, նախարարի խոսքով, չի ենթադրում նման ակցիաներ ու մամուլում փոխադարձ վիրավորանքներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---