Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն 2012-ի հունվար-մարտին կազմել է 608,2 մլն դոլար

Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն 2012-ի հունվար-մարտին կազմել է 608,2 մլն դոլար

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2012թ. մարտին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 525.5 մլն դոլար (204.5 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 20,4 տոկոսով: Միաժամանակ 2012թ հունվար-մարտ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 15 տոկոս` 1303.6 մլն դոլար:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է 162.6 մլն դոլար (63.3 մլրդ դրամ)՝ ավելանալով 66,5 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն ավելացել է 13,9 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-մարտին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը կազմել է 347.7 մլն դոլար` աճը 32,5 տոկոս:

Ներկրման ծավալը մարտին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 362.9 մլն դոլար (141.2 մլրդ դրամ)՝ ավելանալով 7,1 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 13,9 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-մարտին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 955.9 մլն դոլար` ավելանալով 9.7 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. մարտին 2011-ի նույն ժամանակահատվածի համամեատ, կազմել է 200,3 մլն դոլար: 2012-ի հունվար-մարտին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 608,2 մլն դոլար կամ 236,1 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---