Orange Հիմնադրամը նպաստում է սոցիալական ծրագրերի աջակցմանն ու իրականացմանը

Orange Հիմնադրամը նպաստում է սոցիալական ծրագրերի աջակցմանն ու իրականացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում Orange Հիմնադրամն այսօր նշել է ստեղծման մեկ տարին: Այն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար: PanARMENIAN.Net ին ընկերության Հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն իր գործունեությունն ուղղում է հիմնականում գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ուսանողներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:

«Մենք հաստատելու ենք մեր ցանկությունն ու պատրաստակամությունը կատարել ներդրումներ` ուղղված սոցիալական ծրագրերի աջակցմանն ու իրականացմանը և նայել ավելի հեռուն, քան պարզապես բիզնեսը»,- ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ֆրանս Տելեկոմ Orange-ի Հաղորդակցության և բարեգործության գծով փոխտնօրեն Քրիստին Ալբանելը ուրախությամբ փաստել է մեկ տարում կատարված աշխատանքը և այն աջակցությունը, որ հիմնադրամը կարողանում է իր մեծ ու փոքր ծրագրերով ցուցաբերել երկրին` մասնավորապես հեռավոր և խոցելի համայնքներին, հաղորդակցության խնդիրներ ունեցող անձանց և ուսանողներին:

Հիմնադրամն 2011 թվականին իրականացրել է Հայկական ակնաբուժության նախագիծը, «Շեն» բարեգործական ՀԿ-ի հետ հետ համատեղ գյուղական համայնքներում աջակցել է մանկապարտեզների, մարզասրահների և համայնքային կենտրոնների կահավորումը: 67 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն, ինչպես նաև Orange Հիմնադրամը աջակցում է «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի գործուեությունը, որի նպատակն է օգնել աուտիզմով երեխաներին և նրանց ծնողներին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---