ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

PanARMENIAN.Net - Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հովվապետական այցով մեկնել է Հարավային Ամերիկայի երկրներ: Մայիսի 4-9-ը Հայոց Հայրապետը կայցելի Բրազիլիայի թեմի առաջնորդանիստ Սան Պաուլու եւ հայաշատ Օզասկո քաղաքները: Մայիսի 10-12-ը կաթողիկոսը կայցելի Ուրուգվայ, իսկ մայիսի 13-25-ը նա կլինի Արգենտինայում: Ամենայն Հայոց Հայրապետը շուրջ մեկամսյա այցի ընթացքում օրհնություն եւ մխիթարություն կբաշխի Հարավային Ամերիկայի հավատավոր հայոց հոտին, կպատարագի հայկական եկեղեցիներում, հանդիպումներ կունենա քույր եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպես նաեւ այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 Ուշագրավ
---