Ֆարմանյանը հետ է վերցրել թիվ 2 ընտրատարածք ներկայացրած դիմումը![]() 20 ապրիլի 2012 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը: Ըստ դիմումի` նախընտրական քարոզարշավի ընթացքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի կողմից կատարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնների խախտում: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբից, թեկնածու Վլ. Կարապետյանի քարոզչական պաստառները փակցվել են թիվ 2 ընտրատարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վրա` չունենալով դրա համար օրենքով սահմանված համաձայնությունը: Թիվ 2 ԸԸՀ-ի նիստում թեկնածու Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի կողմից ապացույցներ չներկայացնելու պատճառով վարույթի տրամաբանական ելքը պիտի լիներ դիմումի բավարարումը և արդյունքում թեկնածու Վլ. Կարապետյանի կողմից օրենքի խախտումով փակցված պաստառների հեռացումը: Քարոզարշավում հավասար մրցակցության իմաստով թեկնածու Վլ. Կարապետյանի համար կստեղծվեին լրացուցիչ բարդություններ: Հաշվի առնելով այդ հանգամանքը` թեկնածու Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչը հայտնեց հանձնաժողովին, որ հրաժարվում է ներկայացված դիմումից, որից հետո հանձնաժողովը որոշում կայացրեց կարճել հարուցված վարչական վարույթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |