Հրանտ Բագրատյան. Եկամտահարկը պետք է ավելի բարձր լինի, քան շահութահարկն է

Հրանտ Բագրատյան. Եկամտահարկը պետք է ավելի բարձր լինի, քան շահութահարկն է

PanARMENIAN.Net - Փոքր բիզնեսի համար պետք է կիրառել պարզեցված հարկեր: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացնելով արդյունաբերության զարգացման ՀԱԿ-ի ծրագիրը Հայաստանի գործատուների միությունում:

Ըստ նրա` Հայաստանի համար կարևոր խնդիրներից է էներգետիկայի զարգացումը, որը նա տեսնում է 2 ճանապարհով` նոր ատոմակայանի կառուցում և այլընտրանքային էներգիայի ոլորտի զարգացում. «Մենք ունենք արևային էներգիա ստանալու մեծ պոտենցիալ, և, չնայած դա շատ թանկարժեք տեխնոլոգիա է, այնուամենայնիվ, պետք է կիրառել»:

Ըստ Բագրատյանի` եկամտահարկը պետք է ավելի բարձր լինի, քան շահութահարկն է. «ԱԱՀ-ն պետք է նվազեցնել գոնե մինչև 18%, իսկ նվազագույն աշխատավարձը մոտեցնել միջին աշխատավարձին»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---