ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ 4 մայիսի 2004 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը չի մասնակցի մայիսի 21-ին Երեւանում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Այդ մասին տեղեկացրել է Բաքվի «Էխո» թերթը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովին: «Ադրբեջանը չի բախում թշնամու դուռը, այդ հայերն են անամոթաբար տենչում գալ Բաքու», - ասել է Մելիքովը: Նա նշել է, որ երեւանյան համաժողովը կրում է «պլանային եւ ստանդարտ բնույթ», եւ չմասնակցելով դրան Ադրբեջանը «ոչինչ չի կորցնի»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |