Հրանուշ Խառատյանը միացել է Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժող խմբին

Հրանուշ Խառատյանը միացել է Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժող խմբին

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող յոթ խմբերին ապրիլի 23-ին միանում են հետևյալ քաղաքացիները՝ հայագետ Արթուր Արմին, պատմաբան Ժոզեֆ Ավետիսյան, Նունե Բրուտյան, ազգագրագետ Հրանուշ Խառատյան, գենետիկ Հասմիկ Հայրապետյան, բիոլոգ-գենետիկ Սուսաննա Միդյան և սիստեմային վերլուժող Գարեգին Չուգասզյան:

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ «Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը պահանջում ենք ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար և ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը»,- նշված է Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---