Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ապրիլի 22-ին ընդունել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Երևանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակման միջոցառումների շրջանակներում Երևանում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվեցիայի 40-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին:

PanARMENIAN.Net ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատվիրակության անդամներին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, հայոց հոգևոր կենտրոնի կրթական-լուսավորչական կարևոր դերակատարությունը: Անդրադառնալով հայ գրատպության զարգացման գործում Հայ Եկեղեցու ունեցած կարևոր ավանդին` Հայոց Հայրապետը նշել է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում է բացվել տարածաշրջանի առաջին տպարանը 1771 թ., որ շարունակում է գործել առ այսօր: Նորին Սրբությունն իր գոհունակություն է հայտնել Երևանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ այս լավ առիթ է փոխադարձորեն միմյանց ճանաչելու, ծանոթանալու հայության հոգևոր-մշակութային արժեքներին, որոնք արտահայտում են հայ ժողովրդի էությունը, նրա տեսիլքներն ու երազանքները:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ համաժողովի նախագահ Կատալին Բոգյայը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---