ԵՊԼՀ-ում տեղի կունենա հանդիպում լեհ հայագետ Անդժեյ Պիսովիչի հետ

ԵՊԼՀ-ում տեղի կունենա հանդիպում լեհ հայագետ Անդժեյ Պիսովիչի հետ

PanARMENIAN.Net - Երևանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա հանդիպում լեհ հայագետ, Կրակովի Յագելլոնյան համալսարանի դասախոս Անդժեյ Պիսովիչի հետ: PanARMENIAN.Net ին համալսարանի հանրային կապերի բաժինից տեղեկացրեցին, որ նա դասախոսություն կկարդա ուսանողների համար:

Եվրոպական հնագույն համալսարանների թվին պատկանող Կրակովի Յագելլոնյան համալսարանն այսօր ևս պահպանել է իր տեղը առաջատարների շարքում:

Պրոֆեսորի դասախոսությունը կարևոր լիցք կհաղորդի ինչպես Լեհաստանի հանդեպ ԵՊԼՀ ուսանողների ընդհանրական հետաքրքրությանը, այնպես էլ համալսարանում լեհերենի, լեհական պատմության, մշակույթի և գրականության ուսումնասիրության գործընթացին: Հայերենով լեհական գրականության և լեհ գրողի մասին իր կողմից կարդացած դասախոսությունը կհանդիսանա ժամանակակից աշխարհում մշակույթների և լեզուների երկխոսության ցայտուն դրսևորում, ինչպես նաև բազմալեզու և բազմամշակույթ կրթության առավելությունների և հեռանկարների վառ ապացույց: 2012 թվականը նաև հոբելյանական է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---