Լույս է տեսել Արման Նավասարդյանի «Հելլադայի դիվանագիտական որոգայթները» գիրքը

PanARMENIAN.Net - Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ Երևանում գրքերի հրավառությունը շարունակվում է: Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հեղինակած «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարի Գիրք Բ մասի շնորհանդեսը, որը կոչվում է «Հելլադայի դիվանագիտական որոգայթները»:

Դիվանգետին իրենց խոսքերով ոգևորեցին և ողջունեցին Հայաստան հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, հոգեբան Ալբերտ Նալչաջյանը և այլոք:

Ալբերտ Նալչաջյանը, խոսելով հրատարակված գրքում տեղ գտած դիվանագիտական և հոգեբանական առանձնահատկությունների մասին, հեղինակին նաև հոգեբան համարեց ոլորտում, և մեջբերելով գրքից, ասաց. «Երբ բանակցում եմ որևէ մեկի հետ, երբեք թույլ չեմ տալիս, որ ինձ հարցեր տան, եթե հարցեր են տալիս, ուրեմն ես եմ հուշել այդ հարցը»:

Վահագն Սարգսյանը նույնպես մեջբերում անելով գրքից ասաց. «Ստում են ընկերներն ու բարեկամները, իսկ ճշմարտությունն են ասում թշնամիները»:

Արման Նավասարդյանին իր շնորհավորական խոսքն ասաց նաև ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Հայկ Ավագյանը, որը շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի ուսանողների անունից դիվանագիտական հայալեզու դասագրքի հրատարակման համար, հույս հայտենլով, որ դրանով սկիզբ կդրվի դիվանագիտության հայալեզու դասագրքերի տպագրությանը: Գրքի հեղինակը, շնորհակալություն հայտնելով գովեստի խոսքերի համար, նշեց. «Մարդու ամենամեծ բնազդներից է նկատվելու և ըստ արժանվույն գնահատված լինելու բնազդը, երբ անում ես մի բան, ուզում ես, որ դա նկատվի և գնահատվի, ինձ համար կարևոր է, որ իմ գիրքը ընթերցվի»:

Շնորհանդեսին նաև հնչեցին գրքից հատվածներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---