Արցախում ամենամյա պահանջատիրական ջահաերթ է տեղի ունենում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Արցախում ամենամյա պահանջատիրական ջահաերթ է տեղի ունենում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - Արցախում մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ամեն տարի անցկացվող պահանջատիրական ջահաերթը, որը նախաձեռնել են ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունները։

Ջահաերթը մեկնարկել է Ասկերան քաղաքի եկեղեցու բակից, որտեղից երթի մասնակիցները ուղևորվել են դեպի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի, որից հետո էլ նրանք կճանապարհվեն Ստեփանակերտի հուշահամալիր:

Ջահաերթին մասնակցում են Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների և Ստեփանակերտի հարյուրից ավելի երիտասարդներ, հաղորդում է Karabakh-open.info-ն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---