Էդուարդ Շարմազանով. Հայաստանը նախ և առաջ պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը![]() 24 ապրիլի 2012 - 11:29 AMT PanARMENIAN.Net - «Եթե Թուրքիան ուզում է «0 խնդիր հարևանների հետ», նա պետք է քայլեր կատարի, այլ ոչ թե 0-ի հավասարեցնի իր շանսերը բարելավելու հարևանների հետ հարաբերությունները»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը նախ և առաջ պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որովհետև Հայոց ցեղասպանության միջազգայնացումը կարող է կանխել ցեղասպանությունները ողջ աշխարհում: Իսկ այսօր էլ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ: «Ժխտողականությունը նույնքան ցեղասպանություն է, որքան այն իրականացնելը: Այսօր Թուրքաիայի տարածքում 2000-ից ավել մշակութային հուշարձան է ոչնչացվել և ոչնչացվում: Դա էլ է ցեղասպանություն»,- ասաց նա: Շարմազանովի խոսքով` քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, վտանգ կա, որ Եվրամիություն է ձգտում մի երկիր, որը շարունակում է երիտթուրքերի և Օսմանյան կայսրության ավանդույթները: Ինչ վերաբերում է հայ-թուրաքական արձանագրություններին, նա նշեց, որ Հայաստանը քայլ չի կատարի, մինչև Թուրքիան քայլ չկատարի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |