Ղազախստանի 14 հայկական համայնքներում հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Ղազախստանի 14 հայկական համայնքներում հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համանքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: ԱԳՆ-ից հայտնում են, որ Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը պսակներ և ծաղիկներ են դրել, ինչպես նաև լռության րոպեով հարգել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ ևս ծաղկեպսակներ են դրվել, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվել է հոգեհանգստյան պատարագ:

Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև Աստանայում, Կոստանայում, Օզկեմենում, Շիմկենտում և Ղազախստանի այլ քաղաքներում: Հայկական համայնքների առանձին ղեկավարներ տեղական մամուլում հանդես են եկել Հայոց ցեղասպանությանն առնչվող հրապարակումներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---