Դպրոցների մի խումբ ուսուցիչների շնորհվել են որակավորման առաջին աստիճանի տարակարգեր

Դպրոցների մի խումբ ուսուցիչների շնորհվել են որակավորման առաջին աստիճանի տարակարգեր

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հանրակրթական դպրոցների մի խումբ ուսուցիչների շնորհվել են որակավորման առաջին աստիճանի տարակարգեր: ԿԳՆ-ից հայտնում են, որ տարակարգերի շնորհումը հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումների գերակա սկզբունքներից է, որի նպատակը հանրակրթության ոլորտում արհեստավարժ մասնագետների խրախուսումն է ու համապատասխանաբար կրթության որակի բարձրացումը:

Համաձայն հրամանի` համապատասխան ուսումնական հաստատություններին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ ՀՀ կառավարության սահմանած չափով տվյալ ուսուցիչներին հավելավճար տալու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---