Սարկոզի. Մենք պետք է ընդունենք Հայոց ցեղասպանության մասին օրենքը, քանի որ դա արդարացի է, ուրեմն՝ ճիշտ (վիդեո)

Սարկոզի. Մենք պետք է ընդունենք Հայոց ցեղասպանության մասին օրենքը, քանի որ դա արդարացի է, ուրեմն՝ ճիշտ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայի տարածքում անընդունելի է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, ելույթ ունենալով Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Ըստ նրա, շատերը համամիտ չեն դրան, թեև «դեմ» բերվող փաստարկներն անհիմն են:

Սարկոզին նշել է նաև, որ Ֆրանսիան պահանջում է Թուրքիայից վերանայել իր պատմությունը: «Դա թուլության նշան չէ, որովհետև սեփական սխալները հարկավոր է ընդունել»,-հավելել է նա:

«Ֆրանսիան ճանաչել, է, որ 20 դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները Հայոց ցեղասպանություն են: Դա ողջ աշխարհն է ճանաչում, քանի որ այդ իրադարձությունները նման չէին ռազմական կորուստների, հայերին ոչնչացնում էին միայն նրանց ազգային պատկանելության համար»,-ասել է Ֆրանսիայի նախագահը ներկաներին:

Սարկոզին նաև անդրադարձել է Ցեղասպանության ուսումնասիրության համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին, անվանելով այն վիրավորական ու անընդունելի: Ըստ նրա, այցելությունը Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան ուղղակի ցնցել է նրան: «Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր չեն եղել այդ հուշահամալիրում, չեն տեսել ու չեն լսել այն, ինչ ես տեսա ու լսեցի՝ ողջ աշխարհի հայերի խորը վշտի վկայությունը: Սակայն, այդ նույն վայրում ես հպարտության զգացում ապրեցի, քանի որ Ֆրանսիան տուն դարձավ այն բոլոր հայերի համար, որոնք հալածվում էին»,-ասել է նա:

Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ այս տարվա հունիսին կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստը. «Մենք պետք է ընդունենք այդ օրենքը, քանի որ դա արդարացի է, ուրեմն՝ ճիշտ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---