Եգիպտական ON TV Life հեռուստակայանով Հայոց ցեղասպանության մասին հատուկ հաղորդում է հեռարձակվել

Եգիպտական ON TV Life հեռուստակայանով Հայոց ցեղասպանության մասին հատուկ հաղորդում է հեռարձակվել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տրվեց ապրիլի 24-ի երեկոյան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և հոգեհանգիստ, որը կատարեց Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Հոգևոր հանդիսությանը հետևեց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ծաղկեպսակի տեղադրման արարողությունը, որին ներկա էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, դեսպանության աշխատակազմը, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Երեկոյան Հելիոպոլիսի Հուսաբեր հայկական ակումբում տեղի ունեցավ «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն է մատուցվել նաև Ալեքսանդրիայի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում:

Նույն օրը եգիպտական ON TV Life արբանյակային հեռուստակայանով Հայոց ցեղասպանության մասին հատուկ հաղորդում է հեռարձակվել` հայտնի հայագետ, ցեղասպանագետ պրոֆ. Մոհամեդ Ռեֆաթ ալ-Իմամի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---