Թունիսի նախագահը խորհուրդ է տալիս Ասադին ինքնակամ հրաժարական տալ

Թունիսի նախագահը խորհուրդ է տալիս Ասադին ինքնակամ հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Թունիսի նախագահ Մոսեֆ ալ Մարզուկին կոչ է արել իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադին ինքնակամ հրաժարական տալ: Այդ մասին գրում է Lenta.ru-ն: Նրա խոսքով, «դա, միևնույնն է, տեղի կունենա»:

Սիրիական իշխանությունների օտարերկրյա դաշնակիցներին՝ Ռուսաստանին, Չինաստանին, Հնդկաստանին, Մարզուկին խորհուրդ է տվել գիտակցել, որ Ասադի օրերը հաշված են:

Նա համոզված է, որ ՄԱԿ պլանը Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար չի գործի, քանի որ երկրի քաղաքներ են ուղորդվելու միայն 300 դիտորդներ, ինչը չափազանց քիչ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---