ԼՂՀ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ12 մայիսի 2004 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունն այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «վերահաստատել իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը, ընդհուպ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը` ընդունելով համապատասխան եռակողմ հռչակագիր»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԼՂՀ ԱԳՆ-ն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «ամենայն կերպ աջակցել նոր փաստաթղթի ընդունմանը, ինչը կարեւոր քայլ կդառնա հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ճանապարհին` որպես խաղաղության հաստատման եւ տարածաշրջանում բազմակողմ ինտեգրման անհրաժեշտ պայման»: Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ այս առաջարկությունը աջակցություն կգտնի բոլոր շահագրգիռ կողմերի մոտ, ինչը Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության հասնելու` տարածաշրջանի քաղաքական ղեկավարների անկեղծ ցանկության վկայությունը կհանդիսանա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |