Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական խնդիրների պատճառով ընդհատել է քարոզարշավը Մեղրիում և վերադարձել է Երևան

Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական խնդիրների պատճառով ընդհատել է քարոզարշավը Մեղրիում և վերադարձել է Երևան

PanARMENIAN.Net - ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Մեղրիում նախընտրական քարոզարշավը և վերադարձել Երևան: Ինչպես PanARMENIAN.Net –ին է հաղորդել ՀԱԿ առաջնորդի մամլո քարտուղար Արման Մուսինյանը, Տեր-Պետրոսյանը զարկերակային ճնշման տատանումների հետ կապված խնդիր է ունեցել և Կապանում բժիշկները նրան խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ ընտրարշավը շարունակելուց: Մուսինյանի խոսքով, ներկայումս Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է:

Այն հարցին, արդյոք հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանը չմասնակցի ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի հետագա ընթացքին, Մուսինյանը հայտարարեց, որ առայժմ ոչինչ չի կարող ասել:

Հարկ է նշել, որ առողջական խնդիրների պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 24-ին չէր կարողացել գլխավորել ՀԱԿ-ի երթը դեպի Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիր:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---