Տիգրան Բալայան. ԵՄ պաշտոնական դիրքորոշումը եղել և մնում է հետևյալը`աջակցել ԵԱՀԿ ՄԽ մոտեցումներին27 ապրիլի 2012 - 18:48 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսին է ՀՀ ԱԳՆ գնահատականը Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ կայացրած որոշումների վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը պատասխանել է, որ որոշմանն արձագանքել են այն խորհրդարանական ուժերը, որոնք տարբեր ձևաչափերում համագործակցում են Եվրախորհրդարանի հետ: Ըստ նրա, Եվրախորհրդարանը նախկինում էլ ԵՄ գործադիր մարմիններին խորհրդատվական բնույթի առաջարկութուններ պարունակող բանաձևեր է ընդունել: ԵՄ պաշտոնական դիրքորոշումը եղել և մնում է հետևյալը`աջակցել ԵԱՀԿ ՄԽ մոտեցումներին: Այն բազմիցս արտահայտվել է Եվրոպական Միության նախագահի, արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից: Այդ մոտեցումը համընկնում է Հայաստանի հետաքրքրությունների և հայացքների հետ: Ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել` Հայաստանի և Ադրբեջանի հետ ասոցատիվ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների համատեքստում: Եվրախորհրդարանի բանաձևերում գերակայում են Արևելյան համագործակցության հիմնական արժեքներ, հատկապես` ԼՂՀ հակամարտության կարգավորման հավասարակշռված և ժողովրդավարության հաստատման գործընթացների վերաբերյալ: Զեկույցը բարենպաստ է Հայաստանի համար, սակայն հիշեցնում է նաև, որ դեռ կան իրականացվելիք պայմաններ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |