Կանցկացվի «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» դասընթաց-սեմինար![]() 27 ապրիլի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» թեմայով կրթական դասընթաց (սեմինար): Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ից` սեմինարն անցկացնելու են տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի փորձառու մասնագետներ: Սեմինարն կազմակերպվում է հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը, ինչպես նաև հետսովետական երկրներում ընթացող քաղաքական գործընթացներին զուգահեռ համացանցային ռեսուրսների գործունեությանը ապօրինի տեխնիկական միջոցներով միջամտելու ավանդույթը: Դասընթացը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 13:00-ին, «Կոնգրես» հյուրանոցում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |