ՀՀ նախագահը ծանոթացել է Տավուշի և Լոռու մարզերում իրականացվող շինարարական աշխատանքներին

ՀՀ նախագահը ծանոթացել է Տավուշի և Լոռու մարզերում իրականացվող շինարարական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 27-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջանի նոր կառուցվող միջազգային դպրոց, դիտել շինարարական աշխատանքների ընթացքը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահին ներկայացվել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որի ստեղծման նպատակն է կազմակերպել տարածաշրջանային ուսումնական գերազանցության կենտրոն՝ տրամադրելով ազգային հարուստ կրթական ավանդույթներով և միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից որակյալ կրթություն, ծրագրված է ավարտել 2016թ.: Դպրոցը նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտի համար: Աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի, Դիլիջանի քաղաքային գրադարանի, «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ընթացքի մասին: Քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նորակառույց, ժամանակակից հարմարություններով ապահովված Դիլիջանի թանգարանային նոր շենքի պայմաններին, դիտել թանգարան-պատկերասրահում պահվող ստեղծագործություններն ու դարերի վաղեմություն ունեցող հնագիտական, ազգագրական ցուցանմուշները: Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգված և ասֆալտապատված միջպետական ավտոճանապարհից Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհը, նշվել է, որ կառուցվել է ջրատար, գազատար, անցկացվել է հոսանքագիծ: Սերժ Սարգսյանը Հաղարծին եկեղեցական համալիրում ծանոթացել է եկեղեցու վերակառուցման աշխատանքներին ևս: Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահին զեկուցվել է մարզում 2012-2013թթ. իրականացվելիք գազաֆիկացման աշխատանքների մասին:

Տավուշի մարզից Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Լոռու մարզ, որտեղ Հանրապետության ղեկավարի աշխատանքային այցը մեկնարկել է Վանաձորի «Գլորիա-Սարտիս» կարի ֆաբրիկա այցելությամբ: Նախագահը ծանոթացել է ֆաբրիկայում իրականացված աշխատանքներին ու զարգացման ծրագրերին: Դեռևս 2009թ. Հանրապետության ղեկավարի նախորդ այցի ժամանակ իտալական «SARTIS» և հայկական «Գլորիա» ընկերությունները ներկայացրել էին համատեղ ծրագիր՝ ուղղված համագործակցության շրջանակների ընդլայնմանը, արտադրության ծավալների և աշխատատեղերի քանակի ավելացմանը: Այսօր արդեն ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ընկերության պատասխանատուները նշել են, որ ծրագրի իրականացման արդյունքում արտադրությունը գործում է, ունի ավելի քան 450 աշխատող: Լոռու մարզի Արևաշող համայնքում Սերժ Սարգսյանին ներկայացվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի և մարզի գյուղական համայնքներում բնակարանային շինարարության ընթացքը: Բնակարանների հավաստագրեր են ստացել նաև Արևաշողի 28 ընտանիք, իսկ նույն օրն ավելի ուշ հավաստագրեր կստանան ևս 13 համայնքի 170-ից ավելի ընտանիք:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---