ՀՀՇ նախագահը քարոզարշավում դրական փոփոխություններ է նկատում![]() 30 ապրիլի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Լրագրողների հետ հանդիպմանն այսօր թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը պատմեց իր քարոզարշավի մասին: Նրա խոսքով` քարոզարշավում դրական փոփոխություններ են նկատում, մարզերում վախի մթնոլորտի թուլացման առումով: Խոսելով Արաբկիր համայնքում իրականացվող տնետուն ծրագրի մասին` նա հայտնեց, որ այն լավ է ընթանում. «Արաբկիրում կարծես արդեն մշակույթ է ձևավորվել, մարդիկ սպասում են, երբեմն նաև պատրաստվում մեր հանդիպումներին, իրենց հուզող հարցերն ու առաջրկները ներկայացնում»: Արամ Մանուկյանը, անդրադառնալով օրերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հրապարակած հարցումների արդյունքերին, ըստ որի նա թիվ 4 ընտրատեղամասում 3-րդ է լինելու, կատակեց. «Ադիբեկյանը մի քիչ շուտ ասեր, այսքան փող չէի ծախսի: Լուրջ մի վերաբերվեք»: Մի բան, սակայն, անհանգստացնում է ՀՀՇ առաջնորդին. «Միայն Արաբկիրի ցուցակներում հայտնաբերել ենք 150 մեռած մարդկանց անուններ, իսկ բացակաների թիվը կազմում է մոտ 15 տոկոս», - ասում է Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ սա միայն Արաբկիրի տվյալներն են, որտեղից, ըստ նրա, ամենաքին են արտագաղթել: Մահացած մարդկանց անունների ցուցակը երեկ ներկայացվել է անձնագրային բաժանմունք, որը չի ընդունվել ոչ աշխատանքային օր լինելու պատճառով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |