«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը մերժելու է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի դիմումը![]() 2 մայիսի 2012 - 09:34 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն 30 ստորագրություններով դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան և պահանջում են հակասահմանադրական ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները: Խորհրդարանական կուսակցությունների և արտախորհրդարանական ՀԱԿ-ի համատեղ պայքարը նպատակ ունի ստանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, քանի որ անճշտություններն ընտրակեղծիքների լայն հնարավորություն են տալիս: Սակայն Սերժ Սարգսյանն իր «միջնորդավորված խնամի», ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքական որոշումն արդեն կայացրել է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ուժային շրջանակներին արդեն հայտնի է, որ ՍԴ-ն բառախաղերով շաղախված ձևակերպումներով լի մի փաստաթուղթ է տալու, որով դիմումի մերժումը կպատճառաբանվի որպես ընտրական իրավունքի գաղտնիության բացահայտում: Իսկ դա ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |