2 մայիսի 2012 - 12:15 AMT
ՕԵԿ-ը պաշտոնապես հերքում է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը

«Օրինաց երկիր» կուսակցությունը հերքում է այսօր լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, թե կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում: «Որոշ լրատվամիջոցներ այսօր տարածել են հերթական ստահոդ լուրը «Օրինաց երկիր» կուսակցության կողմից հեռախոսներ և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Օրինաց երկիր կուսակցությունը և իր նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր հանդիպումներում և հանրահավաքներում մշտապես բարձրաձայնել է ընտրակաշառքների և ընտրությունների վրա ստվեր գցող այլ արատավոր երևույթների դեմ իր հստակ դիրքորոշումը: «Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտոնապես հերքում է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը և վճռականորեն դատապարտում է ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ»,- նշված է հաղորդագրության մեջ: