Արման Մուշեղյան. Սոցիալական ծրագիրը միայն կենսաթոշակներն ու նպաստները չեն![]() 2 մայիսի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որտեղ չեն բախվում նեղ անձնական, նեղ կուսակցական շահեր: Հենց այդ պատճառով էլ ես ներգրավվել եմ հենց այս կուսակցության համամասնական ցուցակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ 2012 ընտրությունների «Ժառանգության» համամասնական ցուցակով ներկայացված, անկուսակցական Արման Մուշեղյանը: «Ես ցանկացա դնել իմ թեկնածությունը: Դրա դիմաց ինձանից ոչինչ չպահանջեցին: Ես մինչ այդ էլ զբաղվել եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավուքնների պաշտպանությամբ: Դրանից հետո էլ շարունակելու եմ դրանով զբաղվել»,- նշեց նա: Արման Մուշեղյանը, խոսելով «Ժառանգության» սոցիալական ծրագրի մասին, ասաց, որ մարդիկ, ասելով սոցիալական ծրագիր, պատկերացնում են միայն կենսաթոշակներ և նպաստներ. «Ես առաջին հերթին զբաղվելու եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերող օրենքի մշակմամբ: Անցյալ անգամ նմանատիպ օրենքը, բարեբախտաբար, չանցավ: Այն մշակվել էր այնպես, կարծես հաշմանդամություն ունեցող մարդկանցից պետք է պաշտպանվել, նրանք ընդունվում էին որպես բեռ»: Թեկնածուն կոչ արեց քաղաքացիներին ընտրություն կատարելուց առաջ կենտրոնանալ կուսակցությունների գաղափարական հենքի վրա, այլ ոչ թե անձանց: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |