Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ականների համար բանավեճերում հավասար մրցակից է համարում միայն ԲՀԿ-ականներին

Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ականների համար բանավեճերում հավասար մրցակից է համարում միայն ԲՀԿ-ականներին

PanARMENIAN.Net - Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի մասնակցում բանավեճերին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերոնշյալ հարցին, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ որպես կանոն բանավիճում են հավասար քաղաքական ուժերը, որոնք իրենց գործունեությամբ մոտիկ են իրար: Ըստ նրա, այս ընտրություններում ամենահզորը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են, իսկ մնացածը 10-12 տոկոսից ցածր են. «Թող նրանք իրար հետ բանավիճեն, որ տեսնեն՝ նրանցից ով է այդ դաշտում ավելի հզոր»:

Գալուստ Սահակյանը նախկինում էլ է կոչ արել հանրապետականներին չմասնակցել բանավեճերին: Միակ ՀՀԿ-ականը, որ մինչ այժմ մասնակցել է բանավեճերին, եղել է Սամվել Ֆարմանյանը: «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նա բանավիճել է իր մրցակից՝ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի հետ:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---