Արամ Առաջինը Աբու Դաբիում կմասնակցի նոր եկեղեցու հիմնարկեքին

Արամ Առաջինը Աբու Դաբիում կմասնակցի նոր եկեղեցու հիմնարկեքին

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մեկնել է Միացյալ Արաբական Էմիրություններ: Նորին Սրբությունը մեկ շաբաթ կանցկացնի այնտեղ՝ մասնակցելով եկեղեցական և համայնքային ձեռնարկներին Շարժայում, Դուբայում և Աբու Դաբիում: Արամ Առաջինը Աբու Դաբիում կմասնակցի նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությանը:

Նախատեսվում է, որ ՄԱԷ-ից Վեհափառը հովվապետական այցով կմեկնի Իրան, որտեղ կայցելի Թեհրանի, Սպահանի ու Ատրպատականի թեմերը: Այցի շրջանակներում Վեհափառը կմասնակցի նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի միջև շուրջ 10 տարի առաջ սկսված միջկրոնական երկխոսությանը նվիրված համագումարին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---