Երևանում անցկացվել են ինտելեկտուալ խաղերի ՀՀ դպրոցական առաջնության «Brain ring» և «Քո խաղը» փուլերը

Երևանում անցկացվել են ինտելեկտուալ խաղերի ՀՀ դպրոցական առաջնության «Brain ring» և «Քո խաղը» փուլերը

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի են ունեցել ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնության «Brain ring» և «Քո խաղը» մրցափուլերը։ Առաջնությունն անցկացնում է Գիտակների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցել են Հայաստանը և Արցախը ներկայացնող 22 դպրոցական թիմեր: Հաղթող թիմը մեկ շաբաթ անց կմասնակցի Բելառուսում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը։

Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը նշել է, որ երկրորդ տարին է, ինչ ասոցիացիան մեծ ուշադրություն է դարձնում դպրոցականների շրջանում ինտելեկտուալ շարժման զարգացմանը։ «Հայաստանի մեծահասակների թիմերն ինտելեկտուալ խաղերում լավ արդյունքներ ցույց են տալիս, սակայն փոխարինող սերնդի հետ անելիքներ դեռ կան։ Մենք աշխատանքներ ենք տանում ինտելեկտուալ շարժումը երիտասարդացնելու ուղղությամբ»,- ասել է Տիգրան Քոչարյանը՝ ավելացնելով, որ առավել կարևոր են ոչ թե զուտ արդյունքները, այլ այն, որ ձևավորվում է դպրոցականների և երիտասարդների մի մեծ խումբ, որն ինքնահաստատվում է գիտելիքի միջոցով։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---