Մայիսի 5-ից ոստիկանությունն աշխատելու է շուրջօրյա աշխատանքային ռեժիմով

Մայիսի 5-ից ոստիկանությունն աշխատելու է շուրջօրյա աշխատանքային ռեժիմով

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ից ոստիկանությունն աշխատելու է շուրջօրյա աշխատանքային ռեժիմով, այսօրվանից արդեն գործում է բազմուղի թեժ գիծ, որը հասանելի է քաղաքացիների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը` նշելով, որ այսօր տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել է շտաբի աշխատանքը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հետ կապված ոստիկանությունում ստացվել է 34 ահազանգ, որոնցից 8 գործով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը, 3-ը` թողնվել է անհետևանք: Իսկ մեկ դեպքով` 117 հոդվածի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ. «Բոլոր նախընտրական միջոցառումները ոստիկանության կողմից կատարված են և շարունակվում են իրականացվել»:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ասաց, որ 2012-ի մարտից մինչև մայիսի 1-ի տվյալներով, ոստիկանությունում ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների համար ստացվել է 6411 տեղեկություն, որոնցից 5668-ը վերաբերում են ցուցակներում առկա մահացած մարդկանց անուններին:

Արթուր Օսիկյանը նշեց նաև, որ քարոզարշավի ընթացքում ոստիկանությունը տվել է 50-ից ավելի պարզաբանում, որոնք ներկայացվել են ոստիկանության կայքէջում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---