Վահան Հովհաննիսյան. Երևա'ն, դու պետք է փրկես հանրապետությունը

Վահան Հովհաննիսյան. Երևա'ն, դու պետք է փրկես հանրապետությունը

PanARMENIAN.Net - Երևանն իր քվեարկությամբ պետք է փրկի Հայաստանը, հայտնել է ՀՅ Դաշնակցության ընտրացուցակի առաջին համար Վահան Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքի ժամանակ: «Դաշնակցությունն ամենից շատ ձայն պետք է ստանա Երևանում, որպեսզի ամրագրի իր հաղթականը ողջ Հայաստանում: Երևա'ն, ամբողջ հույսը քեզ վրա է»,- ընդգծել է նա:

Հովհաննիսյանի խոսքով` մարզերում բնակչությունն ավելի ընկճված, վախեցած էր, քան Երևանում, բայց արդեն պայքարի է գնում հանուն իր իրավունքների: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ ինքը արմատներով երևանցի է, ամբողջ կյանքն ապրել է Երևանում, և մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել օգնել մարզերում իրենց համաքաղաքացիներին, որպեսզի Դաշնակցության հաղթանակի շնորհիվ մարզերի բնակիչների խնդիրները լուծում ստանան:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---