Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր Մամուլի` չորրորդ իշխանության ազատության միջազգային օրն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1993-ին: Այս որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕՅԻ գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի «Աշխարհում մամուլի ազատության խթանման մասին» որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է: Գլխավոր համաժողովը ՄԱԿ-ին փոխանցեց մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օր հայտարարելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-պետությունների ցանկությունը: Եվ այսպես Մամուլի ազատության միջազգային օրը դարձավ ամենամյա հիշեցում միջազգային համայնքին այն մասին, որ մամուլի ազատությունը, ինչպես նաև կարծիքի արտահայտման ազատությունը` Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրապնդված հիմնական օրենքներն են: Այս օրը միջազգային համայնքին հնարավորություն է ընձեռում հարգանքի տուրք մատուցել ԶԼՄ-ների այն աշխատակիցներին, ովքեր զոհվել են իրենց աշխատանքային պարտականութունները կատարելիս: PanARMENIAN-ի անձնակազմը սրտանց շնորհավորում է իր բոլոր գործընկերներին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---