Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոսը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 4 մայիսի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոսը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպե հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Ալմագրոսը ծաղկեպսակ է դրել հուշարձանի մոտ և եղևնի է տնկել հիշատակի ծառուղում: Ուրուգվայի ԱԳ նախարարը նաև ծանոթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը, որտեղ նրան ցույց են տվել Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին փաստաթուղթը: Նշենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա նաև գրառում է կատարել հուշամատյանում: Լուիս Ալմագրոսին ուղեկցում էին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարը Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Այցի շրջանակներում Լուիս Ալմագրոսը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իր հայ պաշտոնակից Նալբանդյանի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |