Սերժ Սարգսյան. Նախընտրական սուր բանավեճն ու տարաձայնությունները մեր առաջընթացի վկայությունն են

Սերժ Սարգսյան. Նախընտրական սուր բանավեճն ու տարաձայնությունները մեր առաջընթացի վկայությունն են

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում ունեցավ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ: Նշելով, որ ավարտին է մոտենում Ազգային ժողովի ընտրությունների համար օրենքով նախատեսված քարոզարշավի շրջանը՝ Հանրապետական կուսակցության նախագահը Հայաստանի բոլոր մարզեր, բազմաթիվ գյուղական ու քաղաքային համայնքներ այցելություններից հետո իր եզրահանգումները ներկայացրեց:

Նա նշեց, որ մենք էապես առաջ ենք գնացել յուրաքանչյուրիս համար ուժեղ և պաշտպանված Հայաստան կառուցելու ճանապարհին, և դրա լավագույն վկայությունն է այն խիստ մրցակցային ու բաց մթնոլորտը, որի պայմաններում թեկնածուները ընտրություն կատարելու հնարավորություն են ստեղծում մարդկանց համար. «Սուր բանավեճն ու տարաձայնությունները, որոնք բնականաբար պիտի ուղղորդեին ընտրական գործընթացը, ընդհանուր առմամբ անցնում են օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Դրանք ապացուցում են մեր կուսակցությունների և ընտրական գործընթացը կարգավորող ինստիտուտների հասունությունը: Դրանք, վերջիվերջո, ապացուցում են մեր անկախության անշրջելի բնույթը»:

ՀՀԿ նախագահի խոսքով, Հայաստանը փոքր երկիր է, ուստի և շատ վտանգավոր են քաղաքական մրցակցությունը թշնամության վերածելու, ինչպես նաև քաղաքական փոքրամասնությանը մեկուսացնելու ու ասպարեզից դուրս մղելու ցանկացած փորձ. «Մենք այդքան հարուստ չենք, որ ամեն մի ընտրությամբ մեզ թույլ տանք դանդաղեցնել մեր տնտեսության աճը: Ո՛չ էլ այդքան շատ ենք, որ մեզ թույլ տանք ամեն մի ընտրության ժամանակ մարդկանց թշնամացնել: Այսուհետ ևս մենք՝ բոլորս միասին, պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր քաղաքական կյանքը կառավարվի ազգային համաձայնության սկզբունքով: Պիտի ի սպառ վերացնենք պարտադրանքով հարցեր լուծելու մտայնությունը: Որքան էլ մեծամասնությունը օժտված է լիազորություններով, այն պարտավոր է առավելագույն ուշադրություն ցուցաբերել քաղաքական փոքրամասնությունների հանդեպ»,-Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասել է Հանրապետական կուսակցության նախագահը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---