ՀՀ նախագահ. ՀՀԿ-ն ձեռքբերումներից բացի շատ լավ գիտի նաև երկրում առկա թերությունները![]() 4 մայիսի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձեռքբերումներից բացի շատ լավ գիտի նաև երկրում առկա թերությունները: Այսօր Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ երբեք չի հրաժարվել դրանց մասին ևս խոսելուց: Նրա համոզմամբ, հենց դրանում է Հանրապետականի ուժը: «Մենք շարունակելու ենք ամրապնդել արդարությունը յուրաքանչյուրի համար: Մենք կառուցում ենք նոր հայրենիք, նոր Հայաստան, որը հավասար հնարավորությունների երկիր է: Իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն՝ անկախ իրենց քաղաքական կամ տնտեսական դիրքից: Մենք պետք է բացառենք արդարության կուսակցականացումը: Մենք պետք է բացառենք արդարության կիրառումն ըստ հասարակական դասերի ու խավերի: Հայաստանում օրենքի առջև պիտի բոլորը լինեն հավասար՝ հարուստ, թե աղքատ, կառավարող, թե ընդդիմադիր»,- ասաց նախագահը: Նա նաև նշեց, որ խրախուսելու են մարդկանց երբեք չխուսափել բողոքելուց և, ըստ անհրաժեշտության, դիմել պետության վերահսկողական և կարգավորիչ մարմիններ, պահպանելու են երկրի կայունությունը արտաքին միջավայրի ցանկացած փոփոխության ու ճգնաժամերի պայմաններում: «Մենք շարունակելու ենք բացել քաղաքական համակարգը և մերժել անհատապաշտ առաջնորդների և մեծ փողի պարտադրանքը: Մենք շարունակելու ենք փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը և այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունը: Մենք մերժել ու մերժում ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ: Ազատ խոսքի, այդ թվում նաև լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների գարշելի երևույթը մենք համարել ենք ու համարելու ենք անընդունելի: Մենք հավատում ենք: Եվ մենք փոխելու ենք»,-ընտրողներին վստահեցրեց Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |