Մաշտոցի պուրակում պայքարող ինքնորոշված քաղաքացիները ՀՀ նախագահին են նվիրել ՀՀ սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 4-ին Մաշտոցի պուրակի համար պայքարող ինքնորոշված քաղաքացիները ՀՀ նախագահին ուղղված նամակին որպես նվեր կցել են ՀՀ սահմանադրությունը: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, Մաշտոցի պուրակի մեր պայքարի նպատակն էր հանրային տարածքի և հանրային սեփականության վերանվաճումը, օրինականության վերականգնումը և մեր սահմանադրական իրավունքների կենսագործումը:

Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության: Այս իմաստով նախագահը լիազորություններ չունի քաղաքային իշխանություններին ցուցումներ տալու: Մայիսի 1-ին Մաշտոցի պուրակ կատարած Ձեր այցի ժամանակ Դուք չկատարեցիք Ձեր լիազորությունները որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր` չանդրադառնալով ՀՀ քաղաքացիների իրավունքներին և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը, կրպակների տեղադրման հետ կապված անօրինականություններին, մեր պայքարի 80 օրերի ընթացքում ոստիկանության գործադրած բռնություններին և ոչ իրավաչափ գործողություններին:

Նվիրում ենք Ձեզ ՀՀ Սահմանադրությունը որպես հիշեցում, որ Դուք հանդիսանում եք նրա երաշխավոր և պարտավոր եք Ձեր բոլոր գործողություններում առաջնորդվել բացառապես Սահամանադրության գերակայությամբ»:

Մաշտոցի պուրակում պայքարող ինքնորոշված քաղաքացիները ՀՀ Նախագահին են նվիրել ՀՀ սահմանադրությունը

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---