Լույս է տեսել Հարութ Սասունյանի` Եղեռնին վերաբերող փաստաթղթերի մասին գիրքը

Լույս է տեսել Հարութ Սասունյանի` Եղեռնին վերաբերող փաստաթղթերի մասին գիրքը

PanARMENIAN.Net - Կահիրեում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Եգիպտոսում` ՀՀ դեսպանությունում, մայիսի 3-ին տեղի է ունեցել հանդիպում «Քալիֆորնիա Քուրիեր» (The California Courier) թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ, ինչպես նաև նրա հեղինակած «Հայոց ցեղասպանություն: Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստաթղթեր և հռչակագրեր» խորագրով գրքի արաբերեն երկրորդ հրատարակության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին եգիպտահայ համայնքի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, եգիպտացի մտավորականներ, հասարակական գործիչներ և լրագրողներ:

Հանդիսության բացման խոսքում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը բարձր գնահատեց Հ.Սասունյանի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ունեցած ներդրումը և ծավալած հասարակական գործունեությունը: Ականավոր ցեղասպանագետ, հայագետ դոկտոր Մոհամեդ Ռեֆաաթ էլ-Իմամը, ով նաև գրքի նոր հրատարակության նախաբանի հեղինակն է, արժևորեց Սասունյանի աշխատությունը` որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող առկա կարևոր փաստաթղթերն ու հայտարարություններն ի մի բերելու և ընթերցողին ամփոփ ներկայացնելու ուշագրավ փորձ: Իր ելույթում Հարութ Սասունյանը քննադատեց Թուրքիայի վարած ժխտողականության քաղաքականությունը, անդրադարձավ ցեղասպանության ճանաչման գործընթացի արդի փուլի խնդիրներին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---