Տուժածների վրա ոչ մի հետք չի մնա, այդ թվում կոսմետիկ, համոզված է Հարություն Մանգոյանը

Տուժածների վրա ոչ մի հետք չի մնա, այդ թվում կոսմետիկ, համոզված է Հարություն Մանգոյանը

PanARMENIAN.Net - Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը մեկնաբանել է PanARMENIAN.Net ի թղթակցին Երևանում պայթյունից տուժածների վիճակը, ովքեր գտնվում են հիվանդանոցում:«Բոլորի վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության: Այրվածքներով ծանր հիվանդներ չկան, բոլորի գիտակցությունը տեղում է, ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև անցակցվել է նեղ մասնագետների խորհրդատվություն»,- ասել է նա:

Այն հարցին, թե բուժումից հետո տուժածների մոտ սպիներ կմնան, Մանգոյանը պատասխանել է. «Այրվածքների հարցերով մասնագետների, վիրաբույժների և մեր նախնական գնահատականների համաձայն չպետք է լինեն լուրջ հետքեր, այդ թվում՝ կոսմետիկ»:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ մայիսի 5-ի դրությամբ հոսպիտալացված 154 քաղաքացիներից 74-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 78-ը դուրս են գրվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---