ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ. 6 մայիսի, 2012 թվական

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ. 6 մայիսի, 2012 թվական

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը հանրապետության 41 ընտրատարածքներում գործող 1982 ընտրատեղամասերում մարդիկ հնարավորություն ունեն կատարել իրենց ընտրությունը: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 484 հազար 3 է:

Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով պայքարում են 8 կուսակցություն և մեկ դաշինք` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված են պատգամավորի 138 թեկնածուներ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները կհրապարակի քվեարկության օրը ժամը 09:00-ին, այնուհետև՝ 12.00-ին, 15.00-ին, 18.00-ին: Իսկ ժամը 21.00-ին կհրապարակվեն ըստ մարզերի (մարզում նաև ըստ մարզկենտրոնների և մարզի 10000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի, մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն մայիսի 7-ի կեսգիշերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը:

Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո կհրապարակվեն մայիսի 13-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---