ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ամբիոնն օգտագործում է հակահայկական քարոզչության համար

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ամբիոնն օգտագործում է հակահայկական քարոզչության համար

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների և անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման ցածրակարգ հայտարարությունների համար:

Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին իր երկրի հավատարմությունը վերահաստատելու փոխարեն, չարաշահում է ՄԱԿ-ի ԱԽ հեղինակավոր ամբիոնը՝ ադրբեջանական հակահայկական քարոզչության չարչրկված դրույթները կրկնելու համար, թերևս մոռանալով միայն հիշատակել «աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են» Ադրբեջանի ղեկավարության ռասիստական հայտնի թեզը:

Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստին, Ադրբեջանի նախագահը անհաջող փորձ է կատարում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի պատասխանատվությունը բարդել այլոց վրա, ղեկավարը լինելով մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնաջնջելու, տեղահանելու նպատակով սանձազերծված պատերազմում ակտիվորեն օգտագործել է հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի հետ սերտորեն կապված հազարավոր վարձկանների:

Ցինիզմի առանձնահատուկ դրսևորում է, երբ Հայաստանի հանդեպ սին մեղադրանքներ է հնչեցնում մի երկրի ղեկավարը, որի իշխանությունները միջնադարյան մեթոդներով ջարդեր, էթնիկ զտումներ են կազմակերպելհայության դեմ, մի երկրի,որտեղ հերոսացնում են գիշերը քնած մարդկանց դաժանաբար կացնահարողներին, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին հատուկ գործելաոճով՝ պատանդին նվաստացնում են տեսախցիկի առջև, ապա սպանում, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին բնորոշ ձեռագրով բարբարոսաբար ոչնչացվում են դարերի պատմություն ունեցող մշակութային կոթողները:

ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը, ռազմատենչ և թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են ՄԱԿ-ի անդամ պետությանը և հարված են հասցնում Անվտանգության խորհրդի հեղինակությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---